«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Պետք է էլ ավելի աչալուրջ լինել հայ-ադրբեջանական սահմանին՝ խուսափելու իրավիճի հետագա սրացումից: ՏԵՍԱՆՅՈՒԹ

15/04/2023

Պետք է էլ ավելի աչալուրջ լինել հայ-ադրբեջանական սահմանին՝ խուսափելու իրավիճի հետագա սրացումից: Չի բացառվում, որ Տեղ համայնքում տեղի ունեցած էսկալացիայի պատճառը անարդյունավետ բանակցություններն են:  Հայ-ադրբեջանական սահմանին բանակային ուժերի փոխարինումը սահմանապահ զորքերով իրավիճակի վրա էական ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ թշնամին այդպիսով չի փոխվում: Հարկավոր է արագ անցնել սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի՝ խուսափելու համար սահմանային հետագա զարգացումներից:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի Տեղի շրջանի սահմանային էսկալացիային, սահմանների ճշգրտման և բանակցությունների հիմնախնդիրներին: