«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահի հրաժարականով․ Արամ Վարդևանյան

23/01/2022

«Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արամ Վարդևանյանն անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին՝ ընդգծելով, որ րավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահի հրաժարականով։ 

Վարդևանյանի գրառման մեջ ասվում է․

«Իրավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականով, կարծում եմ հրաժարականի տեքստից կոնկրետ ազդակներ կան:

Սահմանադրությունը նախատեսում է արտահերթ ընտրության հետևյալ կարգը. Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն` Ազգային ժողովի կողմից: Նշված ժամկետի հաշվարկը սկսվում է ԱԺ համապատասխան հայտարարությունից հետո»: