«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանին չներառող ցանկացած խաղաղ ծրագիր արդյունք չի տա․ Էրդողան

13/03/2024

Ուկրաինական կարգավորման ծրագրերը, որոնք անտեսում են Ռուսաստանի մասնակցությունը, խաղաղության չեն հանգեցնի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք զգալի ջանքեր ենք գործադրել ռուս-ուկրաինական հակամարտությունում խաղաղության ուղիներ գտնելու համար։ Աջակցելով Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքին՝ մենք նաև ասում ենք, որ Ռուսաստանին չներառող ցանկացած խաղաղ ծրագիր արդյունքի չի տա»,- ասել է նա։

Էրդողանը նշել է նաև, որ ակնկալում է Պուտինի այցը Թուրքիա մարտի 31-ին՝ ՌԴ նախագահական ընտրություններից հետո։