«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԱԿ-ի դատարանի որոշումը պետք է լիներ միմիայն մեկ բանի մասին. ք․գ․դ․,. պրոֆեսոր Գարիկ Քեռյան

18/11/2023

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՄԱԿ-ի միջազգային դատարանը ժամանակին ՀՀ դիմումը քննարկելով որոշեց պսրտադրել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը: Հայաստանում մեծ տոնախմբություն էր, տոնում էին հաղթանակը: Ադրբեջանում ծիծաղեցին, ինն ամիս արցախցիներին սովամահ արեցին և իրականացրին դասական էթնիկ զտում: Այդ ընթացքում ռուս խաղաղապահները Արցախի ներսից, եվրոդիտորդները Հայաստանի սահմանամերձ բարձունքներից հեռադիտակներով կինո էին նայում և մեղադրում Երևանին: Ռուսոբյուրոկրատները մեղադրում էին Երևանին արևմտամետության մեջ, եվրոբյուրոկրատները՝ ռուսակենտրոն կառույցներին, մասնավորապես ՀԱՊԿ-ին անդամակցելու մեջ: Հիմա Արցախի բնակչության բռնագաղթից հետո Մոսկվայում, Բրյուսելում և Վաշինգտոնում հայտնվել են արցախահայերի իրավունքների ,,կատաղի,, պաշտպաններ: Հատկապես շեշտադրվում է ադրբեջանական վերահսկողության պայմաններում հայերի վերադարձն անվտանգ ապահովելու մասին թեզը: Երեկ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը ընդունեց ՀՀ դիմումի համաձայն Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ որոշում: Այն պարտավորեցնում է Բաքվին ապահովել հայերի անվտանգ, անխափան և նույնիսկ արագ վերադարձը իրենց բնակության վայրերը: Այսօրվանից Երևանում նորից կսկսվի հաղթանակի տոնակատարությունները: Հայտնի պալատականն վերլուծաբանները հեռուստաէկրաններից փառահեղ հարցազրույցներ կտան Ադրբեջանին ջախջախելու մասին: Բաքվում կծիծաղեն և կհայտարարեն, որ ոչ ոք հայերին չի վտարել, նրանք հայկական քարոզչության զոհերն են, սիրով սպասում ենք նրանց իրենց սիրելի հայրենիք Ադրբեջանում: Այս որոշումը հերթական անգամ կարող է ջուր լցնել ադրբեջանական ջրաղացին: Բաքվում վաղուց են պլանավորել հակամարտության ընթացքում Հայաստանից հեռացած ադրբեջանցի փախստականների վերադարձի միջազգային մեխանիզմների ստեղծման մասին: Չկասկածեք, որ շուտով այդ մասին էլ սիրելի ՄԱԿ-ը որոշում կնդունի: Եթե նրանց թիվը 1988-1990թթ., եթե չեմ սխալվում 140000 էր, երեսուն տարի անց հաստատ կլինի մոտ կես միլիոն: Եթե ոչ մի հայ ադրբեջանական իշխանության տակ չի վերադառնա և չի ապրի, ապա ադրբեջնցիները իրենց թիկունքում ունենալով հզոր պետության անվտանգ հովանավորության երաշխիքը հաստատ կգան: Եթե սրան գումարենք նաև մեզ մոտ շարունակվող արտագաղթը, ապա մարտահրավերները պարզ կդառնան: ՄԱԿ-ի դատարանի որոշումը պետք է լիներ միմիայն մեկ բանի մասին, Արցախի դեօկուպացիա և հայկական ադմինիստրացիայի վերականգնում, մնացյալը ես դիտարկում եմ որպես ծաղրանք հայ ժողովրդի նկատմամբ: ՄԱԿ սիրողներին էլ ցանկանում եմ հանգստյան օրերին կեր ու խում և հաղթահանդեսներ: