Մեքսիկայում բեռնատար գնացքը բախվել է բնակելի տներին
15/06/2021
Մեքսիկայի արևմտյան Հալիսկո նահանգում բեռնատար գնացքը դուրս է եկել երկաթուղային գծերից ու բախվել է բնակելի տների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջադեպի հետևանքով առնվազն մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել:
Իրականացվելու է հետաքննություն՝ վթարի պատճառները հայտնաբերելու նպատակով: