«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ցանկանում ենք, որ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ «նոր դարաշրջան սկսվի». Էրդողան

13/03/2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել դեսպանների ավանդական 15-րդ հավաքին և, ի թիվս, այլ հարցերի, անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։  Հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանը նշել է, որ Հարավային Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթություններից է։ Էրդողանը ցանկություն է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը տարածաշրջանում նոր դարաշրջան սկսի։