«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումներին, որ Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը կարող է «ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում». Միլլեր

28/03/2024

ԱՄՆ-ն համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին այն մասին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

՛՛Ես ակնհայտորեն չէի համաձայնի այդ մեկնաբանություններին։ Այս հանդիպման առանցքում տնտեսական դիմակայությունն է, որը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունները և հասցեագրել մարդասիրական կարիքները։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե դա ինչպես կարող է հանգեցնել էսկալացիայի կամ անհանգստացնել աշխարհի որևէ մի երկրի՛՛,-նշել է Միլլերը:

Նշենք, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ սպասվող հանդիպումը ՛՛ներառական չէ և կարող է դրդել Հայաստանին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ն այս հանդիպումից հետո կկիսեն պատասխանատվությունը հետագա հնարավոր էսկալացիայի համար՛՛։