«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախյան պատերազմը դետոնացնելու է փոփոխություններ նաև Ադրբեջանում․ ձևավորվել են երկրի ժողովրդավարացման ուղղությամբ փոփոխությունների հանրային սպասումներ

15/03/2021

Երեկ ֆրանսիայում ահաբեկչական հարձակման է ենթարկվել ադրբեջանցի քաղաքական վտարանդի բլոգգեր Մոհամմադ Միրզալին։ 6 անհայտ անձինք դաժանորեն ծեծել են երիտասարդին, դանակահարել, կտրել տղայի մատները։ Երիտասարդը, սակայն ողջ է մնացել, նրան տեղփոխել են հիվանդանոց, բժիշկները հիմա վիրահատում են, բայց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Վերջին ամսվա ընթացքում սա երկրորդ հարձակումն էր։ Մի քանի օր առաջ ադրբեջանական ՊԱԿ֊ը հրապարակայնացրել էր բլոգերի քրոջ անկողնային տեսարաններով տեսանյութ ակնհայտ շանտաժի նպատակով։
Շատերը գուցե զարմանան, թե ինչու եմ գրում այս դեպքի մասին։ Միրզալին Ալիևների ընտանիքի և իշխող կլանի թշնամիների ցուցակում պատվավոր տեղ է զբաղեցնում և արդեն տևական ժամանակ հրապարակումներ է անում ադրբեջանական սուլթանական տոհմի հանցագործությունների, կոռուպցիոն գործարքների, հեքիաթային հարստության և ցոփ կյանքի մասին։ Առիթ ունեցել եմ նշելու, որ Արցախյան պատերազմը անխուսափելիորեն դետոնացնելու է փոփոխություններ նաև Ադրբեջանում, որովհետև ձևավորվել էին երկրի ժողովրդավարացման ուղղությամբ փոփոխությունների հանրային սպասումներ։ Դրանք հիմա մարում են, Ալիևի ռեժիմը պարզորոշ ցույց է տվել արդեն, որ համակարգային փոռոխություններ չեն արվելու։ Ադրբեջանական իշխանությունների մասին ճշմարտությանը տեղեկանալու հանրային պահանջարկի աճը ակնհայտ է։ Միրզալին մեկն է նրանցրց, ում Ադրբեջանում և ադրբեջանական սփյուռքում սկսել են ավելի շատ դիտել ու կարդալ։ Վերջին ամսվա ընթացքում բազմաթիվ այդպիսի գործիչների նկատմամբ կիրառվում են կոշտ հարկադրանքի միջոցներ, ներառյալ ձերբակալություններ։
Balyan Vardan