«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը մինչև 60 տոկոս հարստացված ուրան է արտադրել

15/06/2021

Իրանի կառավարությունը հայտարարել է, որ մինչև 60 տոկոս 6.5 կգ ուրան է հարստացրել:

Իսլամական հանրապետության կառավարության խոսնակի հավաստմամբ՝ 108 կգ ուրան էլ հարստացվել է մինչև 20 տոկոս՝ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Al Arabiya-ն:

Իրանական կողմը հայտարարել է, որ ապրիլին կսկսի ուրանի հարստացումը մինչև 60 տոկոս, ինչը գործընթացը կմոտեցնի միջուկային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ 90 տոկոս հարստացմանը:

Այսօրվա բացահայտումը եղել է Վիեննայում միջուկային գործարքի թեմայով կայացած ԱՄՆ-Իրան ոչ դեմառդեռ բանակցությունների ֆոնին, որի նպատակն է կյանքի կոչել 2015-ին Իրանի ու գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը: