«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ-ն ակնկալում է Հայաստանի հետ լավ հարաբերությունների պահպանում

21/06/2021

Հայաստանը Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները կպահպանի: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնությունների խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:
«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: Հայ ժողովուրդը գիտի, որ այն վստահելի ու հավատարիմ ընկեր է, ամենամոտը Հայաստանին»,-ասել է նա:
Վլադիմիր Ջաբարովը գլխավորը համարում է Հայաստանում իրավիճակի կայունացումը, և որ քաղաքական հակազդեցությունները չտեղափոխվեն փողոց: Նա հույս է հայտնել, որ Հայաստանում ամեն ինչ կանցնի ժողովրդավարական սկզբունքների պայմաններում:
Նրա խոսքով, Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանը մնա ՀԱՊԿ-ի հավատարիմ գործընկերը, ԵԱՏՄ անդամ երկիր: Վլադիմիր Ջաբարովը կարևոր է համարել նախորդ տարվա նոյեմբերից հետո երկրի տնտեսության վերականգնումը: «Կարծում եմ, որ այս համատեքստում մենք կողջունենք ՀՀ կառավարության ցանկացած խաղաղ նախաձեռնություն»,-նշել է նա: