«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խուսափենք նոր դավադրությունններից. Աշոտ Ներսիսյան

14/12/2023

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.
Վերջին իրադարձություններն այն տպավորությունն են ներշնչում, որ Արևմոտքը կարծես թե մի նոր դավադրություն է կազմակերպում ընդդեմ Հայաստանի։ Ֆրանսիական ռադարների մասին արևմտյան, հենց ֆրանսիական մամուլը գրում է, որ դրանք վաճառվում են աֆրիկյան հետամնաց երկրներին /Նիգեր, Տանզանիա և այլն/, հենց Արևմուտքում քառորդ դար է, որ դուրս են եկել գործածությունից և հիմնականում ունեն անձնակազմ տեղափոխելու նշանակություն և Ուկրաիանան էլ հենց դրա համար է մերժել դրանք ստանալ։ Սա նշանակում է, որ Ֆրանսիայի կողմից մի խայծ ենք կուլ տվել ՝ հօգուտ ինչ որ մութ նպատակների։ Հայտնի ճշմարտությւոն է, որ Արևմուտքը ոչինչ չկարողացավ անել ոչ 44-օրյա պատերազմի կանգնեցման, ոչ Լաչինի միջանցքը բացելու և ոչ էլ Արցախի խնդիրն հօգուտ Ադրբեջանի լուծումը կասեցնելու համար։ Ավելին, նա նպաստեց, որ հայկական կողմը ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս, շեշետելով քանի քառակուսի կմ տարածքի վրա, ինչը չարեց Ադրբեջանը։ Արևմուտքը ոչ մի գործնական քայլ չկատարեց Ադրբեջանին մեր սուվերեն տարածքից դուրս մղելու կապակցությամբ, և երբ Ալիևը հասավ իր ուզածին, այլևս չմեկնեց Գրանադա, վերջին մեկ ամսվա ընթացքում հիմնականում մերժում է նաև Արևմուտքում հանդիպելու որևէ առաջարկ և անընդհատ ձգձգում է պայմանագրի ստորագրումը, որին հասնելու ցանկությամբ են համակված մեր իշխանությունները։ Բայց երեկ բավական հետաքրքիր հայտարարություն արեց Շառլ Միշելը, այն է, որ <<Բանավեճ կա Նախիջևանը Ադրբեջանին կապելու կոնկրետ եղանակների շուրջ>>: Սա վտանգավոր հայտարարություն է և այն տպավորությունն է ներշնչում, որ Արևմուտքն իրենից փախչող Ադրբեջանին, որն իրեն Թուրքիայի ընկերակցությամբ շատ ուժեղ է զգում ցանկանում է վերստին քաշել իր կողմը, որը համաձայն թե Էրդողանի և թե Ալիևի հայտարարությունների, Նախիջևանի հետ կապը ՀՀ մերժողական կեցվածքի դեպքում իրականացնելու է Իրանով։ Բայց, մեր խորին համոզմամբ, եթե Ադրբեջանն իրոք կարող էր գնալ նաև այս ճանապարհով, դա ամենևին ձեռնտու չէ Արևմոտքին, որը ծրագիր ունի այդ միջանցքով Ադրբեջանի հետ ուղիղ էներգետիկ կապ ստեղծել իր հետ՝ դուրս մղելով Ռուսաստանին, իսկ ՀՀ –ն դուրս մղված Ռուսաստանից ստացված գազի փոխարեն կարող էր ստանալ նույնն Ադրբեջանից, իհարկե դրա դիմաց նորից գնալով նոր զիջումների։ Այս ծրագիրը Արևմուտքի համար նոր չի, քանի որ ժամանակին նույ ն հիմքով օրկարգ մտավ և արագ դուրս մնաց Գոբլի պլանը, թեև այն ժամանակ նախատեց վում էր այն կյանքի կոչել Արցախի հետ Սյունիքի փոխանակմամբ, բայց չմոռանանք, որ այսօր Արցախն արդեն կորցրել ենք։ Բնականաբար, Արևմուտքի նման ձգտումը չի կարող չշոյել Ալիևի ականջը, որը գիտի նաև, որ նույն ծրագրերն իր էներգետիկ ռեսուրսների հետ կապված ունի Ռուսաստանը ևս, որն այս պարագայում չի կոշտացնի իր դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ, քանի որ դեռ չի լուծվել ուկրաինական թնջուկը և ինքը չի կամենա այս պարագայում կտրուկ պահանջներ դնել իր առջև։ Ուրախ ենք գերիների վերդարձով, բայց արդյոք այդ գաղափարը ներշնչված չէր օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի բաքու այցով, որը նրանց հանձնելու խորհրդով ստեղծեց պատրանք, որ Ադրբեջանը լիովին պատրաստ է հաշտության և խաղաղության։ Պատահան էր արդյոք ՀՀ վարչապետի այսօրվա հայտարարությւոնն այն մասին, որ ՀՀ –ն պատրաստ է բացել երկաթուղային կապը Ադրբեջանի հետ Տավուշից Ղազախով, նաև՝ Նախիջևանի կապը Ադրբեջանի հետ հյուսիսային ուղիով։ Նաև հայտարարեց իր պատրաստակամության մասին՝ բացելու հայ թուրքական հաղորդակցության երկու ճանապարհները։

1․ Արևմուտքը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Հայաստանին կտրի Ռուսաստանից, որով նաև կզրոյացնի ռուսական գործոնը Զանգեզուրով անցնող միջցամաքային ճանապարհի վրա։

2․ Խաղաղությանը միտված նրա բոլոր կարգախոսները, եվրոդիտորդների թվաքանակի մեծացումը ոչնչով չեն ստիպելու, որ Ադրբեջանը հրաժարվի անկլավների իր պահանջներից, ինչպես նաև ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը 29,8հազ․ քառ կմ տարածքի վրա։

3․ Արևմուտքը տնտեսական շահերի տեսանկյունից երբեք Ադրբեջանի քաղաքական շահերը չի ստորադասի մեր շահերին, քանի որ գործնականում նրա նպատակն այս տարարածաշրջանում Ռուսաստանին և Իրանին չեզոքացնելն է, որն իրականում այնքան էլ հեշտ գործընթաց չէ։

4․ Խաղաղության պայմանագրի Մեր եզրակացություններն հետևյալներն են․

կնքմանը նրա շոտափույտ հասնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանը դեռ չի փակել ուկրաինական խնդիրը, իսկ մինչև այդ նրա միջամտության պասիվությունը կարող է հիմք ծառանալ համաձայն Արևմուտքի ցանկությամբ պայմանագիր կնքելուն։

5․ Այս ամենը մղում են նաև այն վարկածի առաջացմանը, որ կարող է արևմտյան կողմը ստիպի մեզ՝ միջանցք տալ Ադրբեջանին՝ իր վերահսկողության ներքո, որից Ադրբեջանը հաստատ կհրաժարվեր՝ հաշվի առնելով ռուսական և իրանական գործոնները, որոնց ձեռք չի տալիս նման ճանապարհը։

Մենք հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, որ մեր բոլոր խաղաքարտերը խփված են։ Մեզ միայն օգտագործում են՝ ստեղծելով մեր շահերը պաշտպանելու պատրանք։ Մենք նետվել ենք Արևմուտքի գիրկը, որը լայնաբաց թևերով չի մեզ գրկում, խուսափում ենք ռուսներից, որը պատրաստ չէ լիարժեք քաղաքական մակընթացության, ճանապարհներ ենք ուզում բացել թուրքերի հետ, որոնք կախյալ են ադրբեջանական պահանջներից։

Մենք լիարժեքորեն մենակ ենք և խաբված։ Անհրաժեշտ է մտածել, թե երբ պահը գա զենքով դիմակայելու ինչ հնարավորություններ ունենք։ Դրա հնարավորությունը պետք է ավելացնել ոչ թե օրեցօր, այլ վայրկյան առ վայրկյան։