Ադրբեջանը 4 մարտական ինքնաթիռ է ուղարկել Թուրքիա
17/06/2021
Ադրբեջանը կմիանա թուրքական ՌՕՈւ «Անատոլիական արծիվ–2021» զորավարժություններին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ թռիչքա-տեխնիկական անձնակազմն ու ավիացիան մեկնել են Թուրքիայի Քոնիա քաղաք՝ մասնակցելու հունիսի 21-ին մեկնարկող թռիչքա-մարտավարական զորավարժություններին:
Ադրբեջանը երկու ՄիԳ-29 կործանիչ ու երկու Սու-25 գրոհային է ուղարկել Թուրքիա։
Անկարան և Բաքուն վերջին ամիսներին պարբերաբար զորավարժություններ են անցկացնում տարբեր զորատեսակների ներգրավմամբ։