«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելը չեղարկել է պատերազմի բոլոր կանոնները․ Արտյոմ Խաչատրյան

16/10/2023

Արտյոմ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Իսրայելը չեղարկել է պատերազմի բոլոր կանոնները, ռազմական դատարաններ չեն լինի, իսրայելական զինվորները որևէ պատասխանատվություն չեն կրի»,- այսպես խոսեց Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը (Նիցշեի ականջը կանչի):

«Թշնամու քաղաքացիական անձանց նկատմամբ վերմախտի և սպասարկող անձնակազմի կողմից կատարված գործողությունների համար չի լինի պարտադիր հետապնդում անգամ այն դեպքերում, երբ այդ գործողությունները ռազմական հանցագործություն են… Այստեղ չեն լինի ռազմական դատարաններ: Ես ազատում եմ ձեզ քիմերայից, որի անունն է խիղճ»,- այսպես խոսեց Գերմանիայի ռեյխսկանցլեր Ադոլֆ Հիտլերը (էլի կանչի Նիցշեի ականջը, հիշո՞ւմ եք նրա «Այսպես խոսեց Զարատուստրան»):

Տարբերություն կա՞ այս երկու երիտասարդների ասածների միջև: Իհարկե, ոչ, թեպետ մեկը հռչակված է դեմոկրատական երկրի դեմոկրատ նախարար, մյուսը՝ նացիստական երկրի նացիստ ղեկավար: Սակայն սրանք շատ նմանություններ ունեն: Օրինակ, երկուսն էլ անգլոսաքսերի բուծած արտադրանքն են, պարզապես Ադոլֆ Ալոիզովիչը ինչ-որ պահի դուրս եկավ նրանց վերահսկողությունից և թշնամացավ: Այս երկուսի պետությունները անգլոսաքսերի ջանքերով դարձավ հզոր ռազմական տերություններ: Չմոռանանք, որ Իսրայելի միջուկային զենքը ամերիկյան նվեր է, պլուս ամենամյա 2-3 միլիարդի օգնությունը, նաև հիշեցնեմ, որ մինչև 1933 թվականը Գերմանիային արգելված էր անգամ ռազմական ավիացիա ունենալ, ըստ Վերսալի, սակայն Վերսալի կաղապարներից ազատվելուց 8 տարի անց Գերմանիան արդեն ուներ աշխարհի ամենաուժեղ ավիացիան, և որ միայն ավիացիա, գրեթե բոլոր սպառազինությունների առումով Գերմանիան առաջատար էր: Անգլոսաքսերի նպատակը հետևյալն էր՝ Ալոիզովիչի ձեռամբ տապալել Սովետական Միությունը, որպեսզի նրանք կարողանան վայելել Ռուսաստանի heartland-ը (heartland` սրտի հող, Ռուսաստանի հյուսիս-արևելքն է, գեոպոլիտիկայի հիմնադիր Մակքինդերն ապացուցում էր, որ heartland-ի տերը կտիրի Եվրասիային, Եվրասիայի տերը՝ աշխարհին, իսկ քանի որ անգլիացիք իրենց նավերով չէին կարող գալ Ռուսաստանի հյուսիս-արևելք, միակ ճանապարհը Արևելյան Եվրոպայից այնտեղ հասնելն էր, ի դեպ, Ուկրաինան հենց դրա համար արժեք ունի անգլոսաքսերի համար՝ և ճանապարհ է, և Ռուսաստանի քայքայելու և մասնատելու գործիք): Դե, իսկ Իսրայելն էլ անհրաժեշտ է Ամերիկային որպես հզոր զենք՝ Միջին Արևելքում իր հեգեմոնիայի պահպանման համար:

Ինչպես տեսնում ենք, անգլոսաքսերի բուծած արտադրանքները զարմանալիորեն նման են միմյանց: Բայց լավն այն է, որ բոլորը կործանվում են տարբեր եղանակներով: Ցավով պետք է նշեմ, որ Իսրայելին քիչ է մնացել, ինչպեսև բոլոր այն երկրներին, որոնց գոյությունը կախված է բացառապես Միացյալ Նահանգներից, ավելի ստույգ՝ այդ երկրի գերտերություն լինելու հանգամանքից: Պատկերացրեք, թե ինչ կլինի բանդերական Ուկրաինային, եթե Ամերիկան ձեռքը քաշի վրայից: Իհարկե, 5 օրից շատ չի դիմանա, կփակվի որպես պետություն: Իսրայելի վիճակն ավելի ծանր կլինի, ընդուպ երկրորդ հոլոքոստ, քանզի հրեաները 1948-ից ի վեր զբաղված են, ամերիկացիների դրդմամբ, բացառապես իսլամական աշխարհն իրենց թշնամացնելով:

Մնում է պարզենք, թե երբ Միացյալ Նահանգները կհրաժարվի իր վաստակներից: Դա տեղի կունենա Ուկրաինայի լուծարումից հետո, ինչը կհանգեցնի ԱՄՆ արժեզրկմանն ու հեղինակազրկմանը, այլ կերպ ասած, Ամերիկան կդառնա լավագույն դեպքում Բրազիլիայի մակ Մեքսիկայի աշխարհաքաղաքական քաշի երկիր: Իսկ դրանից հետո բոլոր նրանք, ովքեր իրենց գոյությունը կապել են Ամերիկայի հետ, պիտի այլ մոլորակ փնտրեն մշտական բնակություն հաստատելու համար:

Սակայն Իսրայելը կարող է փրկվել և մեծ զրկանքներով ու տանջանքով գոյատևել, եթե ստեղծվի Պաղեստինյան պետություն պաղեստինայն տարածքներում, ըստ 1948-ի ՄԱԿ բանաձևի, որն առ այսօր չի ստեղծվել բացառապես ԱՄՆ շնորհիվ, Իսրայելն էլ մնա իր միջազգայնորեն ճանաչված 14 հազար քառակուսի կիլոմետրի վրա: Կհամաձայնե՞ն հրեաները…

Հետգրություն

Ի դեպ, միշտ պետք է հիշել, որ արաբները Պաղեստինում ավտոխտոն ազգ են, այդ հողի ծնունդն են, ի տարբերություն ադրբեջանցիների, որոնք Արցախում և ընդհանրապես մեր տարածաշրջանում հայտնվեցին հայերից առնվազն 1000 տարի հետո: Ի վերջո, արաբները Աբրահամի թոռներն են՝ Իսմայիլի զավակները: Փաստորեն ստացվում է, որ մի երկրում ամերիկացիք հայրենազրկում են ավտոխտոն ազգին, մեկ այլ երկրում թույլ չեն տալիս ավտոխտոն ազգին սեփական պետություն ունենալ: Այսինքն, պաղեստինյան արաբների բախտը բերել է մեզ հետ համեմատ: Նշեմ, որ երկու դեպքում էլ երկնային պատիժն անխուսափելի է՝ ընդամենը ժամանակի հարց: Դե ինչ, սպասենք իրադարձությունների զարգացմանը և պատրաստվենք տխրել հրեաների գալիք ողբերգությունից: Շատ քիչ է մնացել նրանց, բանդերականներն արդեն ֆիզիկապես վերջանում են: Ամեն…