«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փորձում ենք ամեն ինչ անել խաղաղության հենքերի չխաթարման համար. Կոպիրկինին

29/12/2023

Ռուսաստանը իր պատասխանատվությունը չի հանում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից, ՌԴ-ն պատասանատու դերակատար է։  Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը․

«Փորձում ենք անել ամեն հնարավորը հիմնական խնդիները լուծելու՝ ռազմական էսկալացիա թույլ չտալ համար, ամեն ինչ անել խաղաղության հենքերի չխաթարման համար»,- նշել է դեսպանը։ 

Ես հիմք չունեմ ասելու, որ ՌԴ–ն կասկածի տակ կդնի Հայաստանի հետ իր դաշնակցային պայմանավորվածությունները, բայց որպես դեսպան չեմ կարող քննարկել նման զարգացումները։
«Հայկական կողմից ռուսական բանակցային հարթակում աշխատելու ցանկություն չենք տեսնում։ Մենք չենք կարող ստիպել։ Այնուամենայնիվ, մենք չենք հեռանում այս տարածաշրջանից, հենց այն պատճառով, որ մեզ համար չափազանց կարևոր է, որ այստեղ լինի խաղաղություն և կայունություն։ Ինչու՞ է ՌԴ–ն Հայաստանին, այլ ոչ թե Ադրբեջանին մեղադրում եռակողմ համաձայնագրի չկատարման մեջ»,- ասել է նա։
Դեսպան Կոպիրկինի խոսքով՝ երբ քննադատում են Ռուսաստանին, ՌԴ ներկայացուցիչները պետք է պարզաբանեն երևույթները, որոնք վիճելի են․ «ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչը հակապատասխաններ է տալիս, և դա նորմալ է»։ 
«Շատ հաճախ հնչում են դրական գնահատականներ ՀՀ–ի հասցեին, որոնք, ցավոք սրտի, չեն լուսաբանվում։ Նաև չի լուսաբանվում էությունը այդ ամենի` որ մենք ամեն ինչ անում ենք, որ այս տարածաշրջանում իրական խաղաղություն հաստատվի, ինչի ուղղությամբ շարունակում են աշխատել»,- ասել է նա: