«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանը մանրամասներ է պատմել Բայդենի հետ հանդիպումից

15/06/2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման մասին։ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը շատ «կառուցողական և արդյունավետ» է եղել։
«Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում անլուծելի որևէ խնդիր չկա։ Առաջիկայում մեր համագործակցությունն ավելի կընդլայնվի։ Բայդենի հետ հանդիպումը մեր հարաբերությունների շարունակականություն տեսանկյունից դրական էր։ Ես նրան հրավիրեցի այց կատարել Թուրքիա, նա էլ պատասխանեց, թե հնարավոր է այցելի», - հայտարերել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Բայդենի հետ հանդիպմանն անդրադարձել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի և ամերիկյան F-35 կործանիչների թեմային։
Աղբյուր`    Ermenihaber.am