ԱՄՆ պետդեպն արձագանքել է Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը
11/11/2020
ԱՄՆ-ը որպես ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի մասով հայտարարությունը, սպասում է դրա իրագործման մանրամասներին ու ուրախ է, որ բռնությունը դադարեցվել է: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Պետդեպից:
«Մենք ուրախ կլինենք բռնության դադարեցման համար, սակայն դեռ չենք կարող մեկնաբանել կրակի դադարեցման կոնկրետ դետալները կամ հետագա քայլերը:
Այն, թե ինչպես հակամարտության կողմերը կընդունեն նոր պայմանավորվածությունները, պետք է հարցնել նրանցից»,-ասել է պետդեպի ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ը հենց սկզբից դատապարտել է էսկալացիան ու մարդկանց մահը:
Փոխանցում է Analitik.am-ը: