«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ պետդեպն արձագանքել է Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը

11/11/2020

ԱՄՆ-ը որպես ի գիտություն  է ընդունել Լեռնային Ղարաբաղի մասով հայտարարությունը, սպասում է դրա իրագործման մանրամասներին ու ուրախ է, որ բռնությունը դադարեցվել է: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Պետդեպից:

«Մենք ուրախ կլինենք բռնության դադարեցման համար, սակայն դեռ չենք կարող մեկնաբանել կրակի դադարեցման կոնկրետ դետալները կամ հետագա քայլերը:

Այն, թե ինչպես հակամարտության կողմերը կընդունեն նոր պայմանավորվածությունները, պետք է հարցնել նրանցից»,-ասել է պետդեպի ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ը հենց սկզբից դատապարտել է էսկալացիան ու մարդկանց մահը:

Փոխանցում է Analitik.am-ը: