«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կարծում եմ, դա է Ադրբեջանի ռազմավարությունը. Ղարաբաղյան հիմնախնդրով մասնագիտացած փորձագետ Թոմաս դե Վաալ

18/08/2021

Ղարաբաղյան հիմնախնդրով մասնագիտացած փորձագետ Թոմաս դե Վաալ.
Ադրբեջանական կողմը փորձում է առաջ մղել նոր խաղաղության իր տեսլականը իր պայմաններով, ինչը նշանակում է՝ որքան հնարավոր է ճնշում գործադրել հայկական կողմի վրա մինչև լինի կոշտ հակազդեցություն հայկական ուժերի կողմից։ Սակայն նրանք շարունակում են առաջ մղել խաղաղության իրենց տեսլականը, ինչպես նրանք են տեսնում, դա միջանցքն է, որ պետք է Մեղրիով կամ Սյունիքի մարզով կապի Ադրբեջանը և Նախիջևանը, որ նրանք պետք է հետ բերեն անկլավները կամ իրենց տեսանկյունից էքսկլավներ Հայաստանի տարածքում, որ նրանք կորցրել են խորհրդային ժամանակահատվածի վերջում։ Ու թերևս ամենակարևորը՝ նրանք ուզում են ստիպել հայկական կողմին հրաժարվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց նկրտումներից։
Այսինքն, այս առաջարկի էությունը հետևյալի մեջ է՝ «եթե մենք ճանաչում ենք ձեր տարածքային ամբողջականությունը, մենք կանգ ենք առնում, ճանաչում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները, ապա հայկական կողմը պետք է հրաժարվի Արցախի կամ Ղարաբաղի նկատմամբ իր հավակնություններից և ճանաչի Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը»։ Կարծում եմ, դա է Ադրբեջանի ռազմավարությունը։
@UnitedArmenians