«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌՀՄ ղեկավարը նամակով դիմել է ՌԴ ղեկավարության

09/11/2020

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակով դիմել է Ռուսաստանի ղեկավարությանը, այդ թվում՝ համապատասխան ուժային կառույցների ղեկավարներին՝ խնդրելով ուշադրություն դարձնել այն սադրանքների վրա, որոնց Մոսկվայում ու Ռուսաստանի մի շարք խոշոր քաղաքներում փորձում են կազմակերպել ադրբեջանցիները:

Աբրահամյանի խոսքերով, այն ընթացքում, երբ տեղի հայերին կոչ է արվում չտրվել էմոցիաներին, գործել ՌԴ օրենքների շրջանակներում և չպատասխանել ադրբեջանցիների քայլերին, ադրբեջանցիները, ովքեր ամենայն հավանականությամբ ղեկավարվում են Բաքվից, ռուսական քաղաքների փողոցներում ու շուկաներում իրենց շատ վատ են պահում:

«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի իրավապահ մարմիններն օպերատիվ ու կոշտ կգործեն հասարակական կարգը խախտողների նկատմամբ ու թույլ չեն տա հակամարտության տեղափոխությունը Ռուսաստանի տարածք»,-ասված է նամակում

Լուսանկարը վերցված է միության ֆեյսբուքյան էջում տարածված համապատասխան հայտարարության տեսանյութից: