«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տոկաևը հայտնել է Ղազախստանում օտարերկրյա զինյալների մասին

07/01/2022

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը ժողովրդին հղած ուղերձում հայտարարել է, որ երկիրը ստիպված է եղել գործ ունենալ ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ավազակների և ահաբեկիչների հետ։

«Մենք ստիպված ենք եղել գործ ունենալ զինված և նախապատրաստված ավազակների հետ՝ ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա, մասնավորապես՝ ավազակ-ահաբեկիչների հետ։ Հետևաբար նրանց հարկավոր է ոչնչացնել, և դա կարվի մոտ ապագայում։ Իրավապահ ուժերը պատրաստ են կատարել այդ խնդիրը», – ասել է Ղազախստանի ղեկավարը։

Տոկաևը նաև հայտնել է, որ Ղազախստանը քնած է եղել, մինչ ահաբեկիչները գործել են։

«Չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչու է պետությունը քնած եղել, մինչ ահաբեկիչները նախապատրաստել են ահաբեկչական հարձակումներ»,- ասել է նա։

Տոկաևն ընդգծել է, որ Ալմա Աթայում հարձակվել են մոտ 20 հազար ավազակներ։

«Նրանց գործողությունները ցույց տվեցին ռազմական, վարչական և սոցիալական օբյեկտների վրա գրոհների հստակ ծրագիր, գործողությունների լավ համակարգում, բարձր մարտական պատրաստվածություն և գազանաբարո դաժանություն», – ավելացրել է նա:

Նախագահը հայտնել է, որ գրոհայիններից բացի կան «գաղափարական դիվերսիաների համար պատրաստված» և «մարդկանց տրամադրությունները շահարկելու ունակ» մասնագետներ, ովքեր հմտորեն օգտագործում են տեղեկատվական տարածքը՝ կեղծ տեղեկատվություն տարածելով։

Տոկաևը նաև ասել է, որ ցուցարարների բոլոր պահանջները, որոնք առաջ քաշվել են խաղաղ ձևով, իշխանությունները լսել են։