«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Microsoft-ը վտանգի տակ է՝ Բիլ Գեյթսի շուրջ սեքս սկանդալի պատճառով

18/06/2021

Ամերիկյան Microsoft-ի խոշորագույն ներդրողներից մեկը կոչ է արել պայքարել ընկերության ներսում ոտնձգությունների դեմ, գրում է CNN-ը` մանրամասնելով, որ այս ամենը տեղի է ունենում ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի մասնակցությամբ սեքս սկանդալից հետո:

Հայտնի է, որ ազդեցիկ ներդրումային ընկերությունը` Arjuna Capital-ը, կոչ է արել Microsoft-ին թափանցիկության մասին տարեկան հաշվետվություն հրապարակել` մանրամասնելով ընկերության ներսում սեռական ոտնձգությունների վերաբերյալ քաղաքականությունն ու ենթադրյալ միջադեպերի շուրջ հետաքննությունը:

«Հասարակության ուշադրությունն այժմ գամված է Microsoft-ի կողմը, ինչը կապված է ոտնձգությունների վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների և դրանց պատշաճ և թափանցիկ լուծում տալու թվացյալ անկարողության հետ: Բիլ Գեյթսի` աշխատակիցների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին տեղեկությունները միայն ուժեղացնում են մտավախությունները և կասկածի տակ դնում բարձրագույն ղեկավարության կողմից հաստատված մշակույթը»,-հայտնել է Arjuna Capital-ի գործընկեր Նատաշա Լամբը:

Ամենաշատը քննարկվում է Բիլ Գեյթսի սիրավեպը ընկերության աշխատակցուհու հետ 2000 թվականին, երբ նա դեռ տնօրենների խորհրդի նախագահն էր: Microsoft-ի ղեկավարությունն այս գործով հետաքննություն է սկսել 2 տարի առաջ, իսկ 2020-ի սկզբին Գեյթսը լքել է տնօրենների խորհուրդը: