Զախառովան ասել է, թե որտեղ է տեղակայվելու ռուս-թուրքական կենտրոնը
11/11/2020
Ռուս-թուրքական կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում ու կապ չունի Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին, փոխանցում է Analitik.am-ը:
«Պետք է հստակ հասկանալ, որ խոսքը չի վերաբերում խաղաղապահ ջանքերին, ինչի մասին կա հայտարարությունում: Դա այլ առաքելություն է: Պետք է դրանք տարանջատել, դրանք տարբեր բաներ են»,-ասել է նա:
Զախարովան հատուկ ընտգծել է, որ այն տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում: