«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանի պաշտպանության նախարարը զեկուցել է Հայաստանի հետ ռազմական կապերի քննարկումների մասին

14/03/2024

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին չորեքշաբթի լրագրողներին ասել է, որ ռազմական կապերի վերաբերյալ մի շարք քննարկումներ և հանդիպումներ են տեղի ունեցել տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Քաթարի իշխանությունների հետ, տեղեկացնում է IRNA-ն։

Նշվում է, որ նա ասել է, որ քննարկումները կենտրոնացած են եղել այն թեմայի շուրջ, թե «ինչ կարելի է անել համագործակցության ընդլայնման հիմք ստեղծելու համար» պաշտպանության ոլորտում։ Նա հավելել է, որ նման մոտեցում է դրսևորվում Թուրքիայի և Ռուսաստանի հետ քննարկումներում։

Գեներալի խոսքով՝ Իրանը վերջին տարիներին զգալիորեն մեծացրել է զենքի արտահանումը, քանի որ երկիրը պաշտպանական արդյունաբերության ոլորտում հասել է ինքնաբավության։ Այսպես, օրինակ, ռազմական տեխնիկայի արտահանումը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 4-5 անգամ:

«Նորարարության և արտադրվող զենքի տեսակի շնորհիվ այս թիվը հետագայում էլ ավելի կավելանա»,-հավելել է Մոհամմադ Ռեզա Աշտիանին։

Երկրի պաշտպանության նախարարն ասել է նաև, որ Իրանն այժմ ինքնաբավ է անօդաչու թռչող սարքերի համար շարժիչներ արտադրելու հարցում և աշխատում է ծանր շարժիչների արտադրության վրա: