Խերսոնի մարզում ուկրաինական բանակն ազատագրել է 50 բնակավայր
05/10/2022
Խերսոնի մարզում ուկրաինական բանակն ազատագրել է 50 բնակավայր։ Twitter-ում այդ մասին հայտնել Է Ուկրաինայի ՆԳ նախարարի առաջին տեղակալ Եվգենի Ենինը: Նրա տվյալներով՝ Խարկովի մարզում Ուկրաինայի իշխանությունները հսկողություն են հաստատել ևս 169 բնակավայրում և շարունակում են «մաքրումը»: