
Արցախում ականազերծվել է 1591 հա տարածք
Ռուս խաղաղապահները քսանյոթ դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 16 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 13 բնակելի շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 17 պայթյունավտանգ առարկա:
Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1591 հա տարածք, 498 կմ ճանապարհ, 1562 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 089 պայթյունավտանգ առարկա:
Խաղաղապահներն աապահովել են Ստեփանակերտում «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի երկու մարդասիրական գործողությունների անվտանգությունը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
Առաջարկվող Նորություններ

Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը Հայաս...
2021-04-15 29
Զինծառայողների աճյունների որոնողակա...
2021-04-15 28
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը մասնակցել...
2021-04-14 41
Ի՞նչ ռազմական տեխնիկա է մատակարարու...
2021-04-14 43
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում ե...
2021-04-14 37
Շոյգու. ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն զորքերը են ...
2021-04-14 62
Հայ-ադրբեջանական սահմանին մարտավարա...
2021-04-13 32
Ֆրանցիս Ֆուկույամա. ԱԹՍ-ները փոխել ...
2021-04-13 46
Զելենսկի. Ուկրաինան պատրաստ է Ռուսա...
2021-04-13 108
Հորդորում եմ անհապաղ ազատ արձակել բ...
2021-04-12 36Հատուկ

МИФОТВОРЧЕСКИЙ АЗАРТ․ Профессор Тунян Валерий...
2021-04-15 52