«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԱՌԻԹՈՎ. ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

15/07/2021

Արմեն Գրիգորյանը նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նա նստում է նախարարի աշխատասենյակում։ Նրա ոչ թե նախարար, այլ առաջին տեղակալ նշանակվելը ենթադրում է, որ ռուսական վերին քաղաքական օղակներում դեռևս լիարժեք չի ամրապնդվել այն համոզմունքը, որ ձերբազատվել է Արևմուտքի քաղաքական ձգտումներն իրականացնողի իր նախկին դերից և գործելու է ռուսական շահերին համահունչ։ Նա հետհեղափոխական շրջանում ռուսների համար անընդունելի կերպար էր, բայց վերջերս հանդես է գալիս Ադրբեջանի հետ այնպիսի հարաբերությունների հաստատման դիրքերից, որոնք բխում են նոյեմբերյան համաձայնության կետերից։ Իսկ ինչու՞ ոչ միանգամից նախարար։ Կարծում ենք հետևյալ պատճառով.  ռուսական կողմը դեռևս վերջնականապես համոզված չէ, որ նա թեքվել է դեպի ռուսական քաղաքական օրակարգը, թեպետ դա չի նշանակում, որ նախկինում նա, որպես արևմտամետ գործիչ, քաղաքական ֆիգուրա էր։ Թեքումը դեպի ռուսական քաղաքական ձգտումները Արմեն Գևորգյանի քաղաքականության մեջ գոյության ձևականությունը ավարտի են տանում այն առումով, որ նա դառնալու է խոսուն անձ և այն քաղաքական նպատակադրումների արտահայտիչ, որը որդեգրել է Փաշինյանը և որի արդյունավետության հարցը չենք քննարկում հիմա։ Սոսկ շեշտենք, որ չի բացառվում նրա նախարար նշանակվելը, և տեղի ունեցածը դրա նախաքայլն է։ Նախ, դեռևս Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար է և նախարարներ կնշանակի կրկին վարչապետ դառնալուց հետո, որն արդեն օրերի հարց է և, երկրորդ, հնարավոր է, որ Արմեն Գրիգորյանին որպես արտգործնախարար չի շտապում տեսնել Ռուսաստանը և համաձայնվել է նրան տեսնել տեղակալի պաշտոնում՝ չուզենալով հակադրվել Արևմուտքին։ Այս դեպքում, մենք այս գերատեսչության ղեկավար առաջիկա օրերին կտեսնենք այլ անձի։ Բայց էականը դա չէ, այլ այն, որ արտաքին գործոց հայոց նախարարի նշանակումը ուղիղ համեմատական է այստեղ գերիշխող հզոր քաղաքական ուժի մակընթացությանը կամ տեղատվությանը։Կարևորն այն է, որ լինի ոչ թե ճամբարափոխություն, այլ քայլ ՝ որպես ճկուն դիվանագիտության հետևանք։ Դեռևս դժվար է տեսակետ հայտնել, թե որ գործոնն է իշխողը։ Տանուլ տվածի կարգավիճակից դուրս գալու ձգտումը դեռևս մշուշապատ է։