«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավարներին

10/11/2020

Հասարակական-քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 10-ին ընդունել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանին և կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել ներկա իրավիճակի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումների շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ փաստաղթղթին:

Մտահոգություն է հայտնվել ստեղծված իրավիճակի առնչությամբ՝ այդ համատեքստում ընդգծելով միասնության և համերաշխության, ինչպես նաև ներքաղաքական կայունության պահպանման կարևորությունը: