«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սիմոնյանն արձագանքել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելուն

20/01/2022

Լրագրող և Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելու մասին լուրերը։ Telegram-ի իր ալիքում Սիմոնյանն ընդգծել է, որ ինքն անշարժ գույք, բիզնես կամ բանկային հաշիվներ չունի ԱՄՆ-ում կամ այլ երկրներում։ 

Մեդիա մենեջերը նաև նշել է, որ այնքան եկամուտ չունի, որ «իմանա, թե ինչ է օֆշորը»։

Սիմոնյանը նաև հիշել է, որ սովորել է ԱՄՆ-ում, բայց չի գնում այնտեղ, քանի որ այս երկիրն իրեն գրություն է ուղարկել` ցուցմունք տալու համար։