«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի միությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Իրանի միությանը

15/07/2021

Իրանական Irdiplomacy.ir վերլուծական կայքը հրապարակել է Թեհրանի համալսարանի միջազգային հարաբերությունների հայ գիտությունների թեկնածու Պատրիկ Սահակյանի հոդվածը, որում հեղինակը նշում է սեպտեմբերին Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի միջեւ առաջիկա համատեղ զորավարժությունները:
Հոդվածում Սահակյանը շեշտեց, որ Թուրքիան պանթուրքական նպատակներ է հետապնդում տարածաշրջանում, և որ այդ զորավարժությունները ուժի ազդանշան են Իրանի և Հայաստանի համար:
Հեղինակը նշում է, որ Պակիստանն իր հերթին ֆինանսապես կախված է Սաուդյան Արաբիայից և ձգտում է ստվերել Իրանի տարածաշրջանային դերը: Ադրբեջանը և Իսրայելը շատ լավ հարաբերությունների մեջ են, այնքանով, որ Ղարաբաղի հարավային հատվածների գրավումից հետո Իսրայելն այնտեղ ռազմաբազա տեղադրեց: 
Սահակյանը շեշտեց, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը գնում են դեպի ռազմական համագործակցություն և դաշինք, և նրանց միավորող գործոնը Իրանն է, որը այդ երկրները սպառնալիք են համարում:
«Մեծ Ադրբեջան ստեղծելու գաղափարը ընդհանուր սպառնալիք է Երևանի և Թեհրանի համար և կարող է հանգեցնել Իրանի և Հայաստանի ռազմական դաշինքի», - գրում է Սահակյանը:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան