«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մտահոգության տեղիք են տալիս Ֆրանսիայի կողմից Հայաստանի ռազմականացմանն ուղղված արշավը. Հաջիզադե

27/03/2024

Բաքուն մտահոգություն է հայտնել «Հայաստանի ռազմականացմանն ուղղված» Ֆրանսիայի գործողությունների և «ռազմական մատակարարումների (ներառյալ մահաբեր և հարձակողական զենքեր)» կապակցությամբ։

«Մտահոգության տեղիք են տալիս Ֆրանսիայի կողմից Հայաստանի ռազմականացմանն ուղղված արշավը և ավելի մեծ ռազմական մատակարարումների նոր խոստումները (ներառյալ մահաբեր և հարձակողական զենքերը): 
Այն ժամանակահատվածում, երբ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների հիման վրա ստեղծվում է եզակի հնարավորություն հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու համար, մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղ ջանքերի վրա և հրահրել տարածաշրջանում լարվածության և անկայունության նոր ալիքներ»», -  ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ՝ կապված 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովի հետ։

Բաքվից նաև ընդգծել են, որ ԵՄ անդամ Հունաստանը վերջերս հայտարարություններ է արել Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու մասին։