«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մակրոնի կուսակցությունը պարտվել է Ֆրանսիայի նահանգային ընտրություններում

21/06/2021

Ֆրանսիայում տեղի ունեցած նահանգային ընտրությունների արդյունքներով նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունը պարտություն է կրել, հաղորդում է BBC-ն։ Ըստ նախնական արդյուքների՝ Մակրոնի քաղաքական ուժը հավաքել է ձայների շուրջ 10 %-ը, որը, սակայն, կբավականացնի, որպեսզի այն մասնակցի ընտրությունների երկրորդ փուլին, որը կկայանա հաջորդ շաբաթ։ Մակրոնի կուսակցության պատգամավորներից մեկն ընտրությունների արդյունքներն անվանել է «դեմոկրատական ապտակ բոլորիս դեմքին»։

Մակրոնի քաղաքական հակառակորդ Մարին Լը Պենի «Ազգային ճակատ» կուսակցությունը նույնպես սպասվածից ավելի քիչ ձայներ է հավաքել։ Առավելագույն ձայներ են հավաքել պահպանողական «Հանրապետականները» (27 %), որոնց հաջորդում են «Ազգային ճակատը» (19 %), Կանաչների կուսակցությունը, Սոցիալիստական կուսակցությունը և Մակրոնի «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցությունը։ Վերջին երեքը հավաքել են շուրջ 11-ական տոկոս ձայն։

Լրատվամիջոցն այս ընտրությունները կարևոր է համարում Էմանուել Մակրոնի համար, քանի որ նախագահական ընտրություններին մեկ տարուց պակաս ժամանակ է մնացել։ Այս ընտրությունները ցույց են տալիս ընտրողների տրամադրությունները։

Ի դեպ, ընտրություններին մասնակցությունը բավական ցածր է եղել։ Ֆրանսիացիների մոտ 68 տոկոսը նախընտրել է չքվեարկել։