«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ընդդիմության հավաքին նաև Փաշինյանի հրաժարականի հարց է բարձրացվել

08/11/2020

Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հանդիպումը թեժ մթնոլորտում է անցել, մենք արդեն հայտնել ենք, որ սպասվում է համատեղ հայտարարություն, մեզ ասացին նաև որ Փաշինյանի հարաժարականը պահանջելու հարց է բարձրացվել։ Ընդդիմադիր ուժերից հայտարարությունը ստորագրել հրաժարվել են «Ժառանգություն» կուսակցությունն ու Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» կուսակցությունը։ «Ժառանգության» առաջնորդ Նարինե Դիլբարյանը մեզ հետ զրույցում մինչ հայտարարության հրապարակումը չցնկացավ դրա բովանդակության մասին տեղեկություններ փոխանցել, իսկ թե ինչո՞ւ են իրանեք հրաժարվել ստորագրել, պարզաբանեց հետևյալ կերպ․ 
«Մենք կարծում ենք, որ ներկա իրադրության մեջ մենք այդ հայտարարությամբ ոչ միայն արդյունավետ լուծումներ չենք գտնելու, այլ կարող ենք խորացնել բարդ իրավիճակը։ Եղել են տարբեր քննարկումներ, «Ժառանգությունը» համոզված է, որ այս էտապում ճիշտ է փորձել վարչապետի հետ հանդիպել, ստանալ լրացուցիչ տեղեկատվություն, որից հետո նոր պարզ կլինի, թե ինչպիսի քայլեր կարելի է ձեռնարկել, եղել են տարբեր առաջարկներ, բայց մենք գտնում ենք, որ միարժեք, պաշտոնական տեղեկատվության պակաս կա, անհամակարգային և ցակուցրիվ այս լուրերից հնարավոր է պատկերը սխալ դուրս գա, ուստի այն կարծիքին ենք, որ պետք է փորձել հանդիպել վարչապետի հետ և հնարավորինս լիարժեք տեղեկատվություն ստանալ։ Ընթացքը բավականին բուռն էր, շատ մարդիկ համաձայն չէին, նախաձեռնողը գտնում էր, որ այդպես ավելի ճիշտ է, մենք հիմա գտնում ենք, որ հայտարարություն տալը ճիշտ չէ, որովհետև իսկապես տեղեկատվության ռեալ պակաս կա։

Այնտեղ էլի կուսակցություններ կային, որ գտնում էին՝ ճիշտ կլինի վարչապետի հետ հանդիպել, և նրանից ստանալ պաշտոնական տեղեկատվություն, որից հետո նոր պարզ կլինի, թե հայտարարությունը ինչ բնույթ կարող է ունենալ»։

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Արթուր Ղազինյանից, նա խորհուրդ տվեց չշտապել․ «Ես չգիտեմ այդ տեղեկությունը որտեղից է, համենայն դեպս վերջնական որոշում չկա հայտարաևության, կլինի հայտարարությունը, կտեսնեք՝ ովքեր են ստորագրել, ովքեր՝ ոչ»:

Մեր տեղեկություններով, 15 կուսակցություն ստորագրել է, երկուսը ժամանակ են խնդրել մտածելու: Որոշվել է հայտարարության հրապարակումը հետաձգել մինչև վաղը:

Աղբյուր` hraparak.am