«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Քուրդստանին․ լրատվամիջոցներ

21/11/2022

Իրանի զինված ուժերը հերթական հրթիռային հարվածն են հասցրել Իրաքյան Քուրդստանին։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, երկուշաբթի՝ նոյեմբերի 21-ին, հայտնել է INA գործակալությունը՝ հղում անելով տեղական աղբյուրներին։

Հարձակման թիրախը եղել են Էրբիլում և Սուլեյմանիայում տեղակայված քրդական կուսակցությունների շտաբները, որոնք աջակցում են Իրանում հակակառավարական ցույցերին։

Shafaq News պորտալի փոխանցմամբ՝ իրանական զորքերը գնդակոծել են նաեւ Բահիրկա քաղաքում գտնվող փախստականների ճամբարը։ Հրթիռակոծության հետևանքով զոհվել է մի քանի մարդ։

Հաղորդվում է նաև, որ Էրբիլում ԱՄՆ հյուպատոսության շենքում օդային տագնապի ազդանշաններ են հնչել: