«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

The Guardian. «Բրիտանական թագուհին անհանգստացած է Ռուսաստանի և Չինաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների լարվածությունից»

15/06/2021

Լրագրողների հետ հարցազրույցում Ջո Բայդենը տեղեկություն է տվել թագուհու հետ իր հանդիպման մասին, որն այժմ դարձել է սկանդալային նորություն: Նախագահը նշել է, որ Եղիսաբեթ թագուհին թեյի շուրջ մասնավոր հանդիպման ժամանակ իրեն հարցեր է տվել Չինաստանի և Ռուսաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ:
Բրիտանիայում թագուհու քաղաքական հայացքները կառավարման գաղտնիքներից մեկն են: Թագավորական ընտանիքի անդամները և ինքը՝ թագուհին, փորձում են լրատվամիջոցներին չներկայացնել իրենց քաղաքական հայացքները և կենտրոնանալ միայն բրիտանական ներքին գործերի վրա: Բայց այս անգամ Ջո Բայդենը ենթագիտակցորեն բացահայտեց թագուհու մտահոգությունը Չինաստանի ու Ռուսաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ:
#ՓԱԿԱԳԻԾ