Մեր ցավի շահարկմամբ Արևմուտքը կրկին լուծեց իր հարցերը Ալիևի հետ
30/11/2022
Լաչինի միջանցքում Ադրբեջանը էսկալացիայի չի դիմի, ուղղակի չի ունենա նման համարձակություն: Դա կլինի շատ բացահայտ գործողություն ռուսների դեմ: Նախ Բաքուն չպետք է ունենա նման մոտիվացիա, քանի որ Լաչինի միջանցքի հարցը լուծել է Նոյեմբերի 9-ի համաձայնագրով: Այս ամենի ֆոնին Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունն առ այն, թե Ադրբեջանը կողմ է Արցախի հարցի լուծման արևմտյան տարբերակին, մի ենթադրության տեղիք է տալիս՝ մեր ցավի շահարկմամբ Արևմուտքը կրկին լուծեց իր հարցերը Ալիևի հետ: Հայ-հնդկական հարաբերություններից մինչև Արցախի բանակցություններ. «Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը խոսել է տարբեր խնդիրների մասին: