«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողան. «ԱՄՆ-ում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված համատեղ հայտարարությունը համարում ենք հաջողված քայլ»

08/10/2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի Գաբալա քաղաքում մասնակցում է «Թյուրքական պետությունների կազմակերպության» 12-րդ գագաթնաժողովին։ Ի թիվս այլ հարցերի՝ Էրդդողանն անդրադարձել է Հարավային Կովկասին և Հայաստան-Ադդրբեջան հարաբերություններին։

«‎Մենք ոչ միայն հետևում ենք Հարավային Կովկասի զարգացումներին, այլ նաև անկեղծորեն աջակցում ենք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար իրականացվող քայլերին։

Այս համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև օգոստոսի 8-ին ստորագրված համատեղ հայտարարությունը համարում ենք հաջողված քայլ և ակնկալում դրա շարունակությունը»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Աղբյուր՝ Anadolu