«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԼՂ վերադառնալու արցախցիների իրավունքը, որի մասին պնդում էր Ադրբեջանը, նույնիսկ չի էլ նշվում․ Սնել

22/03/2024

Ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը X-ի իր էջում կիսվել է նյութով, թե ինչքան մարդկանցով է նախատեսում Ադրբեջանը վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղը։

«Ադրբեջանը նախատեսում է մինչև 2024 թվականի վերջը վերաբնակեցնել 20 հազար մարդու Լեռնային Ղարաբաղում։ Մենք տեսանք, թե ինչպես են ադրբեջանցիները թալանում հայկական տները և անձնական իրեր հանում։ Ադրբեջանցիները գրավել են հայկական ձեռնարկությունները։ Վերադարձի իրավունքը, որի գոյության մասին պնդում էր Ադրբեջանը, նույնիսկ չի էլ նշվում»։