«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սատանովսկի. «Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում մեծ և տհաճ անակնկալ էին Էրդողանի համար»

01/11/2021

Ռուս հայտնի քաղաքագետ Եվգենի Սատանովսկին «Regionmonitor» լրատվամիջոցի հետ զրույցում անդրադարձել է Ղրիմի հարցում Թուրքիայի քաղաքականության, Սիրիայում  նոր ռազմական գործողության հավանականության, ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին:
Մասնագետների շրջանում հիմնականում առկա է  երկու կարծիք 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի ձեռքբերումների վերաբերյալ:  Առաջինն այն է, որ Թուրքիան մեծացրել է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, մասնավորապես Ադրբեջանում և Անկարան այդ առումով դարձել է տարածաշրջանի հիմնական խաղացողներից մեկը:  Մասնագետների մյուս մասը կարծում է, որ չնայած տեղի ունեցած փոփոխություններին՝ Թուրքիայի դերակատարումը տարածաշրջանում սահմանափակվել է: Եվ սահմանափակող գործոնը Ռուսաստանի Դաշնությունն է: Կարո՞ղ ենք ասել, որ Թուրքիան ռեգիոնում հասավ իր բոլոր նպատակներին արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո:
- Բոլորովին ոչ: Թուրքիայի նպատակն էր  լիովին վերահսկողություն սահմանել Ադրբեջանում տիրող իրավիճակի և զարգացումների վրա: Այժմ Թուրքիայի նպատակն է նաև վերահսկողություն սահմանել Հայաստանի տարածքի նկատմամբ, նվազագույնը  տնտեսական առումով: Սա շատ բարդ խնդիր է, բայց այնուամենայնիվ Թուրքիան ունի նման նկրտումներ և Անկարան մշակում է համապատասխան ծրագրեր այդ առումով, հիմնվելով Բալկանների փորձի վրա: Թուրքիան այժմ վերականգնում է Բարձր Դուռը (Օսմանյան կայսրության կառավարություն-խմբ), այդ թվում հետխորհրդային տարածաշրջանում, առաջին հերթին թյուրքախոս երկրներիում: Եվ պետք է ասել, որ որոշակի քայլեր Թուրքիան անում է այդ գծով:   
Կարելի՞ է արդյոք համարել, որ Թուրքիան ստացավ այն ամենը, ինչ ցանկանում էր: Իհարկե ոչ: Պատահական չէ, որ համացանցի թուրքական տիրույթում թուրք օգտատերերի շրջանում նկատվում էին քննադատություններ Էրդողանի հասցեին: Նրանք համարում էին, որ Էրդողանի խաղից շահեց Պուտինը, քանի որ ռուսական խաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում մեծ  և տհաճ անակնկալ էր Թուրքիայի նախագահի համար: Հետագայում արդեն կտեսնենք, թե ինչպես են թուրքերը աշխատելու ադրբեջանցիների հետ: Թուրքիայի նոր քաղաքականության մեջ Շուշիի դեկլարացիան ավելի կարևոր գործոն է, քան թե ղարաբաղյան 2-րդ պատերազմի արդյունքները: 

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ