«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ը մեկնաբանել է Իրանի վրա Իսրայելի հարձակումը

19/04/2024

Իսրայելի հարձակումն Իրանի վրա նախազգուշական ուղերձ էր Թեհրանին այն մասին, որ իսրայելական ուժերը կարող են հեշտությամբ շրջանցել իրանական ՀՕՊ-ը: Այս մասին CNN հեռուստաալիքին հայտարարել է ԱՄՆ ցամաքային ուժերի պաշտոնաթող գեներալ-մայոր Մարկ Մաքքարլին: Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Իսրայելացիները պետք է վրեժխնդիր լինեին, բայց միևնույն ժամանակ այդ հատուցումը ուղերձ էր՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի», - Մաքքարթիի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը։

Պաշտոնաթող ամերիկացի գեներալը նաև նշել է, որ Իսրայելը պետք է զգոն լինի, քանի որ Իրանը կարող է կրկին պատասխան հարված հասցնել:

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ ուրբաթ գիշերը Իսրայելը «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին: Հաղորդվում է Սպահան քաղաքի շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին։

Իրանական IRIB պետական գործակալությունը հաղորդել Է, որ երկրի մի շարք նահանգներում ՀՕՊ համակարգերը աշխատել են անօդաչու թռչող սարքերի թռիչքի համար: Tasnim գործակալությունը հայտարարել է, որ Սպահան նահանգում միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են: Ընդ որում, երեք իրանցի պաշտոնյաներ New York Times-ին հաստատել են, որ հարվածների թիրախը Սպահանի մերձակայքում գտնվող ավիաբազան է եղել: