«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գլխավոր դատախազությունը հսկում է, որ ԱԱԾ պաշտոնյաների միջոցով մաքրվեն Հոկտեմբերի 27-ի պատվիրատու-կատարողներ հանցավոր շղթան

10/12/2020

ՀՀ ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, 2000-2003 թթ. ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին  և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որն ուղարկել է նաև «Առաջին լրատվական»-ին։ Ստորև ներկայացնում ենք նամակը.

Մինչ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից և միջազգային ահաբեկչական խմբերի մասնակցությամբ Հայաստանի և Ղարաբաղի դեմ պատերազմի սանձազերծումը, Ձեզ հասցեագրված դիմումներով, բողոքներով, ինչպես նաև հրապարակավ՝ նախ տեղեկություններ եմ ներկայացրել, որ ծրագրավորվում է «նոր հոկտեմբերի 27»։ Երկրորդը, ներկայացրել եմ փաստեր և հիմնավորումներ այն մասին, որ հատուկ գործողություններ են կազմակերպվել (կազմակերպվում), որպիսզի ես հրաժարվեմ հոկտեմբերի 27-ի վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու իմ նախաձեռնությունից, ինչին զուգահեռ՝ հոկտեմբերի 27-ի անջատված մասով քրեական գործի նյութերից անհետանում էին կարևոր փաստաթղթեր, չէին հարցաքննվում այն անձինք, որոնք գրավոր և հրապարակավ տեղեկություններ էին տրամադրել, ընդ որում, անձանցից մեկն արդեն «հանկարծամահ» է եղել, առերեսումներ տեղի չէին ունենում՝ հատկապես իմ և ՀԱԷԿ – ԷՄԿ ՀՁ ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրեն Վարդան Բուռնազյանի, ՀՀ պետական պահպանության ծառայության նախկին ղեկավար Հրաչյա Հարությունյանի և այլ անձանց միջև։

Ավելացնեմ, որ առերեսումների անհրաժեշտության հիմքերը ավելի քան հիմնավոր են, քանի որ դեռևս 2014թ․«Պատերա՞զմ, թե՞ պատժամիջոց» իմ հոդվածում հրապարակել եմ, որ նախ գոյություն ունեն ստվերային կապեր՝ Վարդան Բուռնազյանի մասնակցությամբ ՀՀ-ից դուրս բերված գումարների կազմակերպիչների և Լոնդոնում 2006թ․ Ա․Լիտվինենկոյի թունավորման պատվիրատուների միջև։ Երկրորդը, չեմ բացառել, որ ՀՀ Ռազմական դատախազության միջոցով իմ, որպես ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավորի 2000թ վերջերին հարցաքննությունը կազմակերպվել էր, որպիսզի իմ ցուցմունքը չարձանագրվեր, դատարանում հանդես չգայի, սակայն հարցաքննության ժամանակ ներկայացված փաստերը հասանելի լիներ շահագրգիռ երրորդ կողմին, այդ թվում Ա․Լիտվինենկոյի «տերերին»։ Այսինքն, որևէ պատահականություն չի կարող լինել, որ հոկտեմբերի 27-ի անջատված մասով քրեական գործը անօրինական հիմքով 2004թ․կարճելուց անմիջապես հետո, հենց հոդվածում նշված շահագրգիռ կողմերի պատվերով, կամ անմիջական մասնակցությամբ և ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ 2005-2006թթ․ իմ նկատմամբ հարուցվեցին շինծու քրեական գործեր, կազմակերպվեցին քաղաքական դատական վճիռներ և որոշումներ, ինչի վերաբերյալ փաստերը գտնվում են հոկտեմբերի 27-ի անջատված մասով քրեական գործի նյութերում, եթե իհարկե դրանք կցվել են։

Սակայն խնդիրը նրանում է, որ պատերազմից հետո ՀՀ գլխավոր դատախազ Ա․Դավթյանին և ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա․Աբազյանին հասցեագրված 30․11․2020թ․ հանցագործության մասին բաց հաղորդումով հարկադրված խնդրել եմ՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական գործեր հարուցել ՀՀ ԱԱԾ միջդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Դավիթ Աղաջանյանի գլխավորությամբ և ՀՀ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտի հոկտեմբերի 27-ի անջատված մասով քննչական խմբի ղեկավար Արման Երիցյանի միջոցով կարևոր փաստաթղթերի փաթեթի անհետացման, իմ ցուցմունքներում նշված տեղեկությունները կրկին երրորդ անձանց հասանելի դարձնելու և որոշումներ չկայացնելու փաստերով, այդ թվում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ իմ կողմից հասցեագրված 08․06․2020թ․ հանցագործության մասին հաղորդման մասով։

Իրականությունը այն է, որ հոկտեմբերի 27-ի անջատված մասով իմ հարցաքննությունների ժամանակ և 08․06․2020թ․հանցագործության մասին հաղորդումով իմ կողմից ներկայացվել են փաստեր, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ իմ նկատմամբ 2005-2006թթ․ շինծու քրեական գործերը հարուցվել էին, որպիսզի կոծկվի վերջինիս միջոցով հենց հոկտեմբերի 27-ի անջատված մասով քրեական գործը 2004թ․ անօրինական հիմքով կարճելու փաստը, ինչպես նաև քաղաքական, դատական վճիռները և որոշումները կազմակերպվել էին, որպիսզի քրեական գործի նյութերը լեգալիզացվեր և նոր հակասություններ կազմակերպվեր, ինչի նպատակը հանդիսացել և հանդիսանում է կոծկելու 2000թ․ վերջերին իմ կողմից տված ցուցմունքում նշված փաստերը։ Ավելին, քննություն կատարելու ժամանակահատվածում ՀՀ իրավապահ համակարգի բոլոր ղեկավարներին, այդ թվում ՀՀ գլխավոր դատախազ Ա․Դավթյանին ներկայացրել եմ վերը նշվածի հետքերը կոծկելու նպատակով 2010-2012թթ․ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից կազմակերպված հանցավոր գործողությունների փաստերը ևս։ Այսինքն, եթե նախկինում ՀՀ գլխավոր դատախազության միջոցով կազմակերպված հանցավոր գործողությունները կոծկվում էին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության միջոցով, որպիսզի չբացահայտվի հոկտեմբերի 27-ը, ապա հեղափոխությունից հետո հետքերը կոծկելու կառույցների դերակատարման տեղերն է փոխվել, բացառությամբ մեկ տարբերության – հոկտեմբերի 27-ի անջատված մասով քննչական խմբի ղեկավար է նշանակվել այն անձը՝ Արման Երիցյանը, ով ՀՀ ԱԱԾ էր տեղափոխվել քրեական գործի վերաբացումից ընդամենը մի քանի ամիս առաջ, ով չունի և չի կարող ունենալ հատուկ ծառայությունների միջոցով կազմակերպված հանցավոր գործողությունների վերաբերյալ բավարար փորձ և գիտելիքներ, այն էլ երրորդ երկրների հատուկ ծառայությունների միջոցով կազմակերպվածի։ Ինչ վերաբերվում է քաղաքական, դատական վճիռներին և որոշումներին, այս դեպքում ևս տարբերությունը էական չէ, քանի որ, եթե մինչ հեղափոխությունը, նաև ի օգուտ ինձ դատական վճիռներ և որոշումներ էին կայացվել, բացառապես մի նպատակով, որպիսզի կոծկվի Ռուսաստանը որպես պետություն-ահաբեկիչ պիտակավորման հետքերը, ինչպես նաև հոկտեմբերի 27-ի պատվիրատուների ստվերային կապերը ՌԴ նախագահ Վ․Վ․Պուտինի անձնական անվտանգության դեմ իրականացված հանցավոր գործողությունների կազմակերպիչների և մասնակիցների միջև, ապա հեղափոխությունից հետո դատական ակտերի չկատարման փաստերը կոծկվում են, որպիսզի թաքցվի հենց վերը նշված հոկտեմբերի 27-ի պատվիրատու-կազմակերպչ ստվերային հանցավոր կապերը ևս։

Պարզ ասած, եթե մինչ հեղափոխությունը ՀՀ ԱԱԾ-ն «մաքրվում էր» ՀՀ գլխավոր դատախազության միջոցով, ապա ներկայումս ՀՀ գլխավոր դատախազությունը հսկում է, որպեսզի ՀՀ ԱԱԾ տեղափոխված պաշտոնյաների միջոցով մաքրվեն հոկտեմբերի 27-ի պատվիրատու-կազմակերպիչներ-կատարողներ հանցավոր շղթան ամբողջությամբ, ըստ էության հոկտեմբերի 27-ի մայր գործը։

 Պարզաբանեմ․ Ճշմարտությունն այն է, որ հոկտեմբերի 27-ի անջատված մասով իմ հարցաքննությունների ժամանակ և վերը նշված 08․06․2020թ․ հաղորդումով ես հիմնավորել եմ, որ հոկտեմբերի 27-ի պատվիրատուների և կազմակերպիչների պատվերով իմ և իմ հարազատների նկատմամբ քաղաքական և տնտեսական տեռորը՝ իմ սահմանադրական իրավունքները խախտելու, ՀՀ Կառավարության որոշման փոփոխություն կազմակերպելու, ՀՀ Քրեական օրենսգրքով չթույլատրվող արարքներով, քաղաքական, դատական վճիռներ ու որոշումներ կայացնելու հետևանքով, ինձ, իմ հարազատներին և գործընկերներին արդեն պատճառվել են և շարունակվում են հասցվել՝ բարոյական, ֆիզիկական, ֆինանսական և գույքային վնասներ, որպիսզի կոծկվի 2000թ․ ինձանից նախ ցուցմունք կորզելու, ինչպես նաև այն երրորդ անձանց հասանելի դարձնելու փոխկապակցված հանցավոր գործողությունների իրական նպատակները։ Այն իրողությունը, որ դա իսկապես այդպես է, ապացուցում է նաև ՀՀ Կառավարության 26․09․2002թ․ թիվ 1515Ի որոշման ձախողումը կազմակերպելու փաստը քննչական խմբի կողմից չարձանագրելու, քննություն չկատարելու, որոշումներ չկայացնելու և այլն, որպիսզի, նախ չբացահայտվի ՀՀ Պետական բյուջեին հասցված ավելի քան 200 միլիոն ԱՄՆ դոլարի վնասի փաստը։ Երկրորդը, կոծկվի «գույք պարտքի դիմաց» գործարքի՝ ըստ էության հոկտեմբերի 27-ի տնտեսական բաղադրիչի կազմակերպիչների ստվերային կապերը Հայաստանում ձևավորված «լիտվինենկոյի վկաների», Հայաստանում ձևավորված՝ ի օգուտ Թուրքիայի և թուրք-ադրբեջանական գործակալական ցանցի սորոսականների և այլնի միջոցով կազմակերպված հետևյալ փոխկապակցված հանցավոր գործողությունների շղթան ևս․

1․ Հոկտեմբերի 27-ի պատվիրատուների և կազմակերպիչների ստվերային կապերը 2008թ․ մարտի 1-ի սպանությունների իրական կատարողների և ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի շուրջը 2015թ․ իրականցված սպանդի միջև;

2․ 2016թ․ Լոնդոնի դատարանի հրապարակումների, այդ թվում, Լոնդոնում 2006թ․ Ա․Լիտվինենկոյի մահվան հանգամանքների և հոկտեմբերի 27-ի վերաբերյալ պատվիրատուների ստվերային կապերը 2016թ․ ապրիլյան պատերազմի կազմակերպիչների և նոր պատերազմ հրահրելու միջև;

3․ Վերը նշվածի՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության – 2008թ․ մարտի 1-ի սպանությունների – ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի շուրջ 2015թ կազմակերպված սպանդի պատվիրատուների ստվերային հանցավոր կապերը, Ռուսաստանը պետություն-ահաբեկիչ պիտակավորման, ՌԴ ներքաղաքական պրոցեսների վրա հանցավոր ներգործություն կազմակերպելու միջև, այդ թվում Բորիս Բերեզովսկի- Ա․Լիտվինենկո հանցավոր զույգի միջոցով, ըստ էության Մեծ Թուրանի ծրագրի իրականացում։

Ավելին, որևէ պատահականություն չի կարող լինել, որ քրեական գործի նյութերից անհետացավ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հասցեագրված 27․09․2019թ․ հաղորդումը, քանի որ հակառակ պարագայում կբացահայտվեին ոչ միայն վերը նշված փաստերը, այլ նաև հեղափոխությունից հետո դրանց շարունակությունը, հատկապես Ռուսաստանը որպես պետություն-ահաբեկիչ պիտակավորման կազմակերպիչները և մասնակիցները, այսինքն պատերազմից առաջ քննչական խումբը հարկադրված կլիներ որոշում կայացնել՝ ինձ հոկտեմբերի 27-ի անջատված մասով տուժող ճանաչելու վերաբերյալ։ Սակայն, օրինական որոշումներ չկայացվեցին, քանի որ քրեական գործի նյութերից արդեն անհետացել էր վերը նշված 27․09․2019թ․ հաղորդումը, ինչի վերաբերյալ փաստերը Անդրանիկ Քոչարյանին եմ ներկայացրել 05․07․2020թ․ բաց հաղորդումով։ Իսկ այն իրողությունը, որ իմ ցուցմունքում նշված կարևոր տեղեկությունները հասանելի են դարձել երրորդ անձանց, ինչը հնարավոր է պատճառ դառնար պատերազմ հրահրելու համար, անհրաժեշտ էր մասնագիտական ուսումնասիրություններ և իրավական գնահատականներ տրվեր այն անձանց միջոցով կազմակերպված գործողություններին՝ նաև «նախկին» ԱԱԾ-ականների, ինչի հետևանքով արհեստական հակասություններ էին ստեղծվել հայ-ռուսական և հայ-իրանական ուղղություններով, այդ թվում նաև ինձ ներքաշելու ճանապարհով (փաստերը նշված են 30․11․2020թ․ հանցագործության մասին բաց հաղորդումում)։

Պնդում եմ, որ գոյություն ունի հոկտեմբերի 27-ի անջատված մասով որոշումներ չկայացնելու, երրորդ կողմին տեղեկություններ տրամադրելու կազմակերպիչների և պատերազմի հրահրիչների միջև ստվերային, հանցավոր կապեր։

Ինչ վերաբերվում  ՀՀ պետական պահպանության ծառայության նակին ղեկավար՝ «կրակեմ Հրաչ» մականունով Հրաչյա Հարությունյանի և իմ միջև առերեսում չկազմակերպելու փաստին, որի անհրաժեշտության մասին ՀՀ ԱԱԾ տնօրեն Է․Մարտիրոսյանին 30․04․2020թ․ հանցագործության մասին բաց հաղորդումով տեղեկացրել եմ, ապա այն նույնպես չի կայանում, որպիսզի   մասնագիտական ուսումնասիրություններ և իրավական գնահատականներ չտրվեն․

1․ Մինչ հոկտեմբերի 27-ը Հայաստանում կազմակերպված քաղաքական սպանությունների՝ այդ թվում Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի, պատվիրատուների ստվերային կապերը 1999թ․ հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում Արմենակ Արմենակյանի սպանության կազմակերպիչների և հոկտեմբերի 27-ից հետո, ավելի քան 20 տարի, հոկտեմբերի 27-ի վերաբերյալ կարևոր տեղեկություններ տիրապետող անձանց ու վկաների սպանության, ինչպես նաև կասկածելի հանգամանքներում «հանկարծամահ» լինելու փաստերի միջև;

2․ Հայկական ծագում ունեցող, ինչպես նաև ազգությամբ եզդի հանցավոր խմբավորումների մասնակցությամբ, ՌԴ տարածքում սպանություններ կազմակերպելու, այդ թվում ՌԴ Մագադանի նահանգապետ Վ․Ցվետկովի, ստվերային կապերը Հայաստանի միջոցով «լիտվինենկո», «սկրիպալ», իսկ բոլորովին վերջերս «խադարկովսկի» սադրիչ օպերացիաների պատվիրատուների և կազմակերպիչների միջև;

3․ Ռուսաստանը պետություն-ահաբեկիչ պիտակավորման պատվիրատուների և Հայաստանի միջոցով ՌԴ ներքաղաքական պրոցեսների վրա հանցավոր ներգործության կազմակերպիչների ստվերային կապերը տրանս-ազգային էթնիկական հանցավոր խմբավորումների միջոցով ռադիոակտիվ, տեխնոգեն և կենսաբանական թափոնների արտահանման, իրացման, ինչպես նաև ահաբեկչության նպատակով դրանց կիրառման  միջև։

Պարզ ասած, Հրաչյա Հարությունյանը, որպես հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում Արմենակ Արմենակյանի սպանության հավանական կազմակերպիչ, զբաղեցնելով ՀՀ իրավապահ համակարգում բարձր և պատասխանատու պաշտոններ, ադ թվում ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի, ժամանակին ներգրավվել էր ԱՄՆ ФБР-ի հետ համատեղ, որպես հայկական մասով հետաքննչական մարմնի ղեկավար՝ կապված Հայաստանից, նաև Վրաստանի տարածքով ԱՄՆ ուրանի «գնդիկների» մատակարարման կազմակերպիչներին և մասնակիցներին բացահայտելու համար, արդյոք գործնական և անձնական կապեր չի ունեցել այն հանցավոր խմբավորումների անդամների հետ, ովքեր և հանդիսանում են վերը նշվածի հավանական կատարողները։

Ավելացնեմ, որ քննչական խմբի կողմից չէր հարցաքննվում Հրաչյա Սարգսյանը նույնպես, ով հրապարակավ հայտնել էր, որ Հրաչյա Հարությունյանի միջոցով, կամ մասնակցությամբ, դեռևս 2002թ․ իրեն ներգրավել էին հոկտեմբերի 27-ի իբրև թե կարևորագույն վկայի սպանության քննչական գործողությսւններին, անգամ որպես կազմակերպիչ, սակայն վերջինիս գիտական աշխատության վերաբերյալ տեղեկություններ ճշտելու նպատակով, քանի որ՝ հնարավոր է իր գիտական աշխատանքի արդյունքները օգտագործվել է այլ ուղղությամբ, ավելի ստույգ՝ Ա․Լիտվինենկոյի ռադիոակտիվ թունավորման դիգնոզին հարմարեցնելու նպատակով, պարզաբանելով, որ իր գիտական աշխատանքը վերաբերվում էր մարդու օրգանիզմի վրա հետճառագայթային ազդեցության գնահատմանը։

Նշեմ, որ Հրաչյա Սարգսյանը չի հարցաքննվում նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարի շուրջը կազմակերպված սադրիչ օպերատիվ գործողությունների մեջ ներքաշվելու դրվագով ևս, ինչը հնարավոր է կապ ունենա արդեն «սկրիպալ» օպերացիայի հետ, քանի որ վերը նշված գործողություները կազմակերպվեցին այն բանից հետո, երբ Հրաչյա Սարգսյանն իմ հետ կապվեց ՌԴ Կրասնոյարսկ քաղաքից, երբ արդեն իմ կողմից հրապարակվել էր «Պատերա՞զմ, թե՞ պատժամիջոց» հոդվածը, կապված Ա․Լիտվինենկոյի թունավորման և վերջինիս կապը հոկտեմբերի 27-ի հետ։

Ավելին, որևէ պատահականություն չի կարող լինել նաև այն իրողությունը, որ հեղափոխությունից հետո հենց Հրաչյա Հարությունյանի շրջապատի միջոցով կեղծ տեղեկություններ են դրվել շրջանառության մեջ, որ շուտով ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Ն․Պատռուշևը հիվանդության պատճառով հրաժարական է տալու, ՌԴ նախագահ Վ․Վ․Պուտինին «հեռացնելու են» Կրեմլից և այլ հերյուրանքներ։

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը և նոր պատերազմ հրահրելու իրական սպառնալիքները, խնդրում եմ Ձեր անձնական հսկողության տակ վերցնել ՀՀ գլխավոր դատախազ Ա․Դավթյանին և ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա․Աբազյանին հասցեագրված 30․11․2020թ․ հանցագործության մասին բաց հաղորդման վերաբերյալ որոշումներ կայացնելու ընթացքը և օրինականությունը։

Միաժամանակ խնդրում եմ գործնական աջակցություն ցուցաբերել, որպիսզի սույն դիմումը կից փաստաթղթերի հետ միասին կցվի հոկտեմբերի 27-ի անջատված մասով քրեական գործի նյութերին, հոկտեմբերի 27-ի անջատված մասով իմ դատավարական կարգավիճակի վերաբերյալ որոշում կայացնելու  համար։