«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երուսաղեմի ստատոս-քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում, խնդիրն ավելի խորն է, քան միայն մեր հայրենակիցների անվտանգությունը. փոխարտգործնախարար

11/04/2024

Երուսաղեմի հայկական թաղամասի՝ «Կովերի պարտեզի» շուրջ խնդիրը շատ խորն է։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Այստեղ խնդիրը շատ ավելի խորն է, քան մեր քաղաքացիների կամ հայրենակիցների անվտանգությունը։ Երուսաղեմի ստատուս քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում, ինչի շուրջ ՀՀ ԱԳՆ-ն խնդրով հետաքրքրված տարբեր գործընկերների՝ թե՛ արաբական երկրների, թե՛ միջազգային այլ գործընկերների հետ բարձրաձայնում է խնդիրը։ Այդ մասին խոսվում է նաև բազմակողմ հարթակներում»,- ասաց Կոստանյանը։

Նա վստահեցրեց, որ իրենք գործընթացի մեկնարկից տեղյակ են եղել խնդրի և զարգացումների մասին։ Պաշտոնյան հավաստիացրեց, որ Հայաստանը որևէ վայրկյան չի անտեսել այս հարցը։

Հիշեցնենք՝ Իսրայելի ոստիկանությունը ապրիլի 3-ի մոտ ժամը 11:00-ին ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը, և հարձակվելով հոգևորականների և տեղացի հայերի վրա: