«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞րն է Լաչինի միջանցքի բացման բանալին

10/08/2023

Լաչինի միջանցքի բացումը մեկ զանգի հարց է, որը կարող է լինել թե Ռուսաստանի Դաշնության և թե Արևմուտքի կողմից։ Ի հակադրություն սրան, այս պահին ռազմական ճանապարհով միջանցքի բացումը լի է մի շարք վտանգներով։ Հարկավոր է առանց երրորդ կողմի, միջնորդի բանակցել Ադրբեջանի հետ։ Սա հնավարություն կտա ժամանակ շահել և էլ ավելի չթուլանալ՝ սովի մատնվելով։

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի գիտաշխատող Վահե Պողոսյանը քննարկել են ԼՂ-ի ԱԺ-ում տեղի ունեցած վերադասավորումների, հումանիտար ճգնաժամի և Ադրբեջանի կողմից տարվող ցեղասպան քաղաքականության մասին։