«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինը փորձում է խաբել Թրամփին. Զելենսկի

16/09/2025

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է խաբել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նոր պատժամիջոցների կիրառումը հետաձգելու համար։

 

Նա հավելել է․ «Ալյասկայում կայացած հանդիպումը շատ բան տվեց Ռուսաստանի առաջնորդին: Նրա խոսքով, եթե դա եռակողմ հանդիպում լիներ Ուկրաինայի հետ, արդյունքը կարող էր այլ լինել, Ալյասկայի գագաթնաժողովը օգնեց Պուտինին դուրս գալ քաղաքական մեկուսացումից»:

«Նա անում է ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ-ն և նախագահ Թրամփը նոր պատժամիջոցներ չկիրառեն իր դեմ: Եթե դրանց կիրառումը հետաձգվի, ռուսները ավելի լավ պատրաստված կլինեն»,- ասել է Զելենսկին։

«Պուտինը պետք է պատասխանատվություն կրի իր սանձազերծած պատերազմի և մեկուսացումից դուրս գալու իր փորձերի համար: Շատ կարևոր է նրան չտալ տարածքնոր, հակառակ դեպքում նա չի դադարեցնի պատերազմը։ Միայն պատժամիջոցները բավարար չեն»,- հավելել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Պուտինը հասկանում է միայն ուժի լեզուն: «Նա պատերազմ է մղում, և նրանք փորձում են կանգնեցնել նրան խնդրանքներով և բանակցություններով։ Բայց ուժը անհրաժեշտ է. սա միակ լեզուն է, որը նա հասկանում է»։

Եզրափակելով՝ Զելենսկին կոչ է արել  Միացյալ Նահանգներին և եվրոպական երկրներին ուժեղացնել և արագացնել ճնշման միջոցառումները։

https://auroranews.am/