«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանին կանչել է ԱԳՆ

20/11/2022

Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանն այսօր կանչվել է Իրանի ԱԳՆ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հղումով։

Նշվում է, որ պատճառը Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանատան շենքի վրա հարձակումն է եղել։

«Համաձայն արտաքին գործերի նախարարության հայտարարության՝ Լոնդոնում Իրանի դեսպանատան շենքի վրա մի խումբ զինյալների հարձակումից և Իրանի Իսլամական Հանրապետության սուրբ դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելուց հետո Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանն այսօր հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն»,- հայտնել է գործակալությունը։

Թե կոնկրետ երբ է տեղի ունեցել հարձակումը, չի նշվում։