«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է Լեռնային Ղարաբաղ փաստահավաք խումբ ուղարկել. Գավան

24/06/2023

ԵԽԽՎ պատգամավոր, «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման» թեմայով զեկուցող Փոլ Գավանը Mediabox-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Լաչինի միջանցքը Ղարաբաղի հայ բնակչությանը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, և իրավիճակն այնտեղ լուրջ է:

«Խոսքը վերաբերում է ոչ միայն այդ հատվածի շրջափակմանը, դադարեցված են գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումները տարածաշրջանի բնակչությանը: Շատ լուրջ վիճակ է մարդու իրավունքների տեսանկյունից: Ես հստակ կոչ եմ արել վերացնել շրջափակումը, վերականգնել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները: Առաջարկել եմ Լեռնային Ղարաբաղի հարցով փաստահավաք խումբ ուղարկել տարածաշրջան: Ադրբեջանը ո՛չ ինձ, ո՛չ մարդու իրավունքների հանձնակատարին, ո՛չ ՄԱԿ-ի փախստականների հարցով հյուպատոսին, ո՛չ մեկին թույլ չի տալիս մտնել այդ տարածք, հայտարարում է, որ ամեն ինչ լավ է և արգելում է ստուգումներ կատարել՝ հաստատելու իր խոսքերը»,-ասել է իռլանդացի պատգամավորը: