«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա ռուսական կողմնորոշումը ՀՀ-ին ոչինչ չի տա

14/11/2025

Կարևոր է հասկանալ, որ հայկական կողմից չէ կախված ՌԴ-ի՝ Հարավային Կովկաս գալը կամ չգալը։ Ռուսաստանն այս պահին շատ է կարևորում Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Պետք է նաև գիտակցել, որ Ուկրաինայում պատերազմը շատ է թուլացրել Ռուսաստանին, որի արդյունքում էլ նա թուլացրել է իր ազդեցությունը Հարավային Կովկասի ու հատկապես Հայաստանի վրա։

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Պողոսյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները։