«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ չի հեռանում Ամենայն հայոց կաթողիկոսը

11/12/2025

Հաշվի առնելով Հայ Առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը, պետք է նշել, որ նա մշտապես պետք է կատարի պետության ներսում համախմբողի և հաշտարարի դերը, այլ ոչ թե անցնի դիմության կամ ընդդիմության կողմը։ Այս համատեքստում 2021թ.-ից սկսած Ամենայն հայոց կաթողիկոսը դեմ է արտահայտվել գործող իշխանություններին, որոնք էլ չեն ներում նման վարքագիծը։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Պողոսյանը քննարկել են Ամենայն հայոց կաթողիկոսի և աշխարհիկ իշխանության հակամարտությունը։