ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնարավո՞ր է արդյոք հայերի և ադրբեջանցիների համակեցությունը
Պատմականորեն եղել են ժամանակաշրջաններ, երբ հայերն ու ադրբեջանցիներն ապրել են խաղաղ պայմաններում և կողք կողքի, սակայն դա եղել է որևէ այլ պետության հովանո ներքո, որտեղ այլ կերպ ապրելն անհնար կլիներ։ Այսօր ունենք մի իրողություն, երբ բավական բարդ է լինելու երկու ազգերի միջև խաղաղ համակեցությունը ապահովելը, քանի որ Ադրբեջանը դեռևս շարունակում է առնվազն ինֆորմացիոն ոլորտում պատերազմը ՀՀ-ի նկատմամբ։
Բարդ է նաև, առնվազն այս պահին, որևէ կերպ պատկերացնել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը դեպի իրենց պատմական բնօրրան, սակայն դրա շուրջ պետք է աշխատել՝ ստանալու Ադրբեջանի կողմից համապատասխան անվտանգային երաշխիքներ։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Պողոսյանը քննարկել են խաղաղության հաստատման նախադրյալները Հարավային Կովկասում։