Մինչեւ 2100 թվականը ԵՄ բնակչությունը կարող է կրճատվել ավելի քան 50 մլն մարդով
Եվրոստատի նոր կանխատեսման համաձայն՝ Մինչեւ 2100 թվականը ԵՄ բնակչությունը կարող է կրճատվել 11,7 տոկոսով կամ մոտ 53 մլն մարդով։ ԵՄ բնակչությունը, կանխատեսումների համաձայն, մինչեւ 2029թ․ կաճի աննշան՝ հասնելով 453 միլիոնի, որից հետո կսկսվի երկարատեւ անկում: Դարավերջին բնակչությունը կարող է իջնել 400 միլիոնից ցածր։ Միեւնույն ժամանակ, բնակչության կառուցվածքը զգալիորեն կփոխվի. երիտասարդ եւ աշխատանքային տարիքի քաղաքացիների թիվը կնվազի, մինչդեռ 80 տարեկանից բարձր մարդկանց բաժինը կկրկնապատկվի։ Հիմնական պատճառներից մեկը ծնելիության մակարդակի անկումն է:
Ծնելիության միջին մակարդակը կազմում է մոտ 1.3 երեխա մեկ կնոջ հաշվով, ինչը զգալիորեն ցածր է բնակչության վերարտադրման մակարդակից։ Խնդիրն արդեն նկատելի է որոշ երկրներում: Օրինակ, ֆրանսիական իշխանությունների տվյալներով՝ դպրոցականների թիվը մինչեւ 2035թ․ կնվազի ավելի քան 1.5 միլիոնով: 2025թ․ Ֆրանսիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ մահացության մակարդակը կգերազանցի ծնելիության մակարդակը։ ԵՄ գրեթե բոլոր երկրները բախվում են նման ժողովրդագրական մարտահրավերների, ինչը ստիպում է կառավարություններին միջոցներ ձեռնարկել ծնելիությունը խթանելու համար։
https://ec.europa.eu/eurostat/web/products-eurostat-news/w/ddn-20260416-1